ԼինքԳարդի Ծրագրային Բլոգը տրամադրում է ինֆորմացիա, որը կհետաքրքրի ծրագրային միջոցների ոլորտում գործող ցանկացած մասնագետի՝ այդ թվում նաեւ ծրագրավորողներին, համակարգերի ճարտարապետներին եւ ծրագրերի որակավորման մասնագետներին։ Այս բլոգի հոդվածները գրված են ԼինքԳարդ Սիսթեմզում աշխատող ծրագրային ինժեներների կողմից։
ԼինքԳարդ Սիսթեմզն ինքնին կազմակերպություն է, որը զբաղվում է ծրագրային միջոցների ստեղծմամբ եւ վերջիններիս արտերկիր մատակարարմամբ։ Ընկերությունն ունի գրասենյակներ Երեւանում, Հայաստան եւ Գլենդելում, Քալիֆորնիա։ Այս բլոգում ժամանակ առ ժամանակ կլինեն նաեւ հոդվածներ գրված հյուր բլոգերների կողմից։ Հուսով ենք, որ մեր առաջարկած՝ պարբերաբար թարմացվող ինֆորմացիան ձեզ օգտակար կլինի։
Հարգանքներով՝
Հովանես Մանուչարյան
ԼինքԳարդ Սիսթեմզի Հիմնադիր/Տնօրեն