
Windows Installer XML - ծրագրային գործիքների համախումբը (WiX) նախատեսված է Windows օպերացիոն համակարգում նոր ծրագրային միջոցների տեղակայվող փաթեթների (.msi տիպի ֆայլերի) կառուցման համար: WiX-ը արագացնում և հեշտացնում է նույնիսկ շատ բարդ կառուցվածք ունեցող տեղակայվող փաթեթների մշակումը:
WiX-ի մուտքային (ելակետային) տվյալներն իրենցից ներկայացնւմ են XML տիպի ձևավորված ֆայլեր գրված WiX սքրիպտային (ինտերպրետացվող) լեզվով: WiX-ը ապահովում է՝
- Windows-ի հրամանային տողի միջավայր, որտեղ օգտագործողը կարող է կատարել Makefile ոճի ինտեգրում:
- Ավելի նոր MSBuild տեխնոլոգիան՝ ներքուստ ինտեգրվելով այնպիսի ծրագրային միջոցների մշակման միջավայրերի հետ, ինչպիսիք են Microsoft Visual Studio-ն կամ SharpDevelop-ը:
WiX-ը բաց կոդով նախագիծ է (open source project)՝ սկզբնապես մշակված Microsoft-ի կողմից: Դուք կարող եք բեռնավորել երկուական և ելակետային ծրագրերը SourceForge-ից:
WiX-ը մշակվում է C#-ով և պահանջում է .NET Framework 2.0 և Service Pack 1՝ պատշաճ աշխատանքի համար: Նկատենք, որ սա վերաբերվում է միայն Տեղակայվող Բազաների մշակման միջավայրին: Տեղադրվող ծրագրային փաթեթը չի պահանջում որևէ հավելյալ միջավայր կամ ծրագիր նպատակային համակարգչի վրա տեղադրվելու համար:
WiX-ը մշակող ընկերասեր անձնակազմը սպասում է WiX-ին առնչվող Ձեր հարցերին ու առաջարկներին; Եթե դուք արդեն ունեք SourceForge հաշիվ ապա կարող եք օգտվել ՎԵԲ էջից, հակառակ դեպքում՝ ամենապարզ ճանապարհը դատարկ հաղորդագրություն ուղարկելն է այս հասցեով request@lists.sourceforge.net :
Ներածություն
Համակագչային ծրագրի մշակման ավարտը դեռ հեռու է նրա վերջնական ավարտից: Վերջին տարիներին պատվիրատուները ակնկալում են ստանալ պատշաճ ձևով գործող եզրափակիչ տեղակայվող արտադրանք: Եվ քանի որ ծրագրային միջոցների տեղակայման գործընթացը պատվիրատուների կողմից առաջին ծանոթությունն է, ապա չի կարելի թերագնահատել նրա հուսալիության կարևորությունը:
Ավանդական տեղակայման ծրագրային միջոցները օգտվում էին ծրագրային և սքրիպտային (սցենարային) եղանակներից՝ նկարագրելու համար այն բազմաթիվ գործողությունները, որ անհրաժեշտ են նպատակային մեքենայի վրա վերջնական ծրագրային արտադրանքի տեղակայմանը: Թվարկենք նրանցից ավելի հաճախ հանդիպողները՝
- Ֆայլերի տեղակայում,
- Գրանցում Windows-ի ռեգիստրում,
- Սարքերը ղեկավարող դրայվերների և Windows ծառայությունների տեղակայումը և ակտիվացումը:
Windows տեղակայման տեխնոլոգիաները, պատվիրատուների կողմից լինելով մշտական համեմատական ու զգացմունքային գործոնների ներքո, կրել են փիլիսոփայական բավականին լուրջ փոփոխություններ: Հիմնական փոփոխությունները վերաբերվում են հրամայականից դեկլարատիվ (հայտարարական) նկարագրության անցմանը: Առանձին քայլեր նկարագրելու փոխարեն հայտարարական մոտեցումը նկարագրում է նպատակային համակարգիչի իրավիճակը նրա վրա ծրագրային միջոցների (ԾՄ) տեղակայման կամ հեռացման գործընթացի տարբեր փուլերում: Հրամայական մոտեցումը թվում է բավականաչափ լիարժեք քանի դեռ ինչ-որ սխալ տեղի չի ունեցել: Հայտարարական եղանակը հնարավորություն է ընձեռում պատրաստ լինելու անսպասելի իրավիճակներում իր պատշաճ ու անխափան պահվածքին՝
- տարբերակելով նպատակային համակարգիչի միջավայրը,
- տարբերակելով ընդհատված տեղակայումները,
- զանազանելով բաշխված ռեսուռսները,
Տեղակայվող բազաների մշակողների համար կարևոր նշանակություն ունի համոզված լինել նրանում, որ ինչ էլ պատահի տեղակայման ընթացքում, նպատակային համակարգիչը կմնա տեղեկացված և կայուն իրավիճակում՝ չառաջացնելով ոչ մի այլ կողմնակի էֆեկտ:
WiX-ը, որ մենք պատրաստվում ենք նկարագրել, օգտագործում է սկզբունքորեն այլ մոտեցում: Գրաֆիկական ինտերֆեյսի փոխարեն, որը ծրագրավորողներին թույլ է տալիս հավաքելու ֆայլեր և այլ անհրաժեշտ պարագաներ, այն առավել նման է ծրագրավորման լեզվի: Կատարելապես ինտեգրվելով ծրագրերի մշակման սովորական ընթացքին, այն օգտագործում է տեքստային ֆայլեր (հիմնվելով ավելի ու ավելի հանրահայտ դարձող XML ֆորմատի վրա) տեղակայվող բոլոր տարրերի տեղակայման գործընթացը նկարագրելու համար: WiX-ը ունի կոմպիլյատոր և կազմավորիչ որոնց օգնությամբ ստեղծվում է տեղակայվող բազան: WiX-ը շատ հեշտությամբ կարելի է դարձնել ցանկացած ավտոմատացված կառուցման համակարգի մասը:
Ի հավելումն այս ինտեգրվող հատկությանը, WiX-ն առաջարկում է մեկ այլ ինտեգրացման մակարդակ: Ավանդաբար, տեղադրման ծրագրերը մշակվում էին, երբ հիմնական ծրագրերի մշակումը ավարտվում էր: Այս մոտեցումը հղի է ինֆորմացիայի հավաքման գործընթացում սխալների բերմանը: WiX-ը առաջարկում է տեղադրվող տարրերը հավաքել հիմնական ծրագրային միջոցների մշակմանը զուգընթաց՝ քայլ առ քայլ: Հենց որ կսկսվի նոր մոդուլի մշակումը, կամ կպահանջվի, օրինակի համար, Windows-ի ռեգիստռում կատարել նոր գրառում, զուգահեռաբար հարկավոր կլինի կատարել համապատասխան նոր գրառումներ տեղակայող ծրագրում: Կիրառելով այս մոտեցումը՝ ոչ մի կարևոր ինֆորմացիա երբևէ բաց չի թողնվի և տեղադրման ծրագիրը գործնականորեն ավարտված կլինի հիմնական ծրագրի հետ միաժամանակ:
Որպես հետևանք՝ WiX-ը չի պահանջում ծրագրավորողների կողմից փաթեթի ծրագրային բարձր մակարդակի իմացություն:
Ամփոփելով՝ WiX-ի հատկությունների ու առավելությունների շարքում կարող ենք նշել՝
- դեկլարատիվ (հայտարարական) բնույթ,
- Windows տեղադրող ծրագրի ֆունկցիոնալությանը մոտենալու անսահմանափակ իրավունք,
- գրաֆիկական ինտերֆեյսի փոխարեն տեքստային տեղակայման ծրագիր,
- ավտոմատացված կառուցման համակարգի հետ կատարյալ ինտեգրման հնարավորություն,
- ծրագրի մշակման հետ ինտեգրացման հնարավորություն,
- թիմային մշակման հնարավորություն,
- բաց կոդով ծրագիր:
One Trackback
[...] LinkGard Software Blog in Armenia Skip to content Մեր Մասին « WiX Ծրագրային Գործիքների Համախումբ: Մաս 1 [...]